Հիմա հասկացա…

ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,

Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,

Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,

Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,


Ով իրականում չի էլ ըմբռնում,

Թե սերն իսկական ինչպես է լինում

Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել

Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…


“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված

Իզուր չի ասել ամենազոր Աստված,

Որ քեզ սիրողից երես մի դարձնի

Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:


Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,

Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,

Երես կդարձնեն նույն հենց քեզ նման

Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:


Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,

Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…

Բայց ամեն դեպքում երջանկություն քեզ,

Թող տա Աստված հանկարծ չսխալվես…


Քո կամքով ընտրած այն սիրո հարցում,

Որն իբր թե դու շատ ճիշտ ես կարծում

Եվ մտածում, որ դա է իրական,

Դա է հարկավոր, դա է իսկական:


Իսկ, եթե իրոք կուզես իմանալ,

Թե սերն իսկական ինչպես է լինում…

Ես ընդամենը կարող եմ ասել…

Հենց այնպես ինչպես Ես եմ քեզ սիրել

Добавить коментарий Март 31, 2010

Հեռու ես…

Նստած եմ հիմա, խորհում եմ տխուր,
Ուզում եմ հասնել, գտնել քեզ նորից,
Բայց դու հեռու ես , հեռու, շատ հեռու:
Կարող է հիմա կողքիս ես կանգնած,
Բայց չեմ գտնում քեզ, չեմ կարող հասնել,
Հեռու ես հիմա, հեռու, շատ հեռու:
Ինչքան էլ ձգտեմ հասնել ու փարվել,
ինչքան էլ ուզեմ ասել ամեն ինչ,
Մեկ է հեռու ես , հեռու, շատ հեռու:

Добавить коментарий Март 20, 2010

Մի գուցե

Մի գուցե ես ղենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
Մի գուցե ես սիրահարված եմ դրա համար եմ ցնորվել,
Մի գուցե ես ցավս պատմեմ ու դուք չհասկանաք,
Մի գուցե սիրուս ես տեսնեմ ու չհամարձակվեմ բարևել,
Մի գուցե ուզում եմ ես սիրուս փարվել,
Մի գուցե վախենում եմ ես նրան կորցնել,
Մի գուցե աշխարհը շուռ գա, բայց ես նրան սիրում եմ:

Добавить коментарий Март 20, 2010

Ինչու ուշ հասար…

Նստած ենք դասի…
Ուզում եմ խոսել,ասլ ամեն ինչ,
Ասել ամեն ինչ, ասել ու ասել,
Ասել ու ասել, կրկնել ամեն ինչ,
Բայց դու չես եկել, չեմ կարող ասել:
Ոչինչ կսպասեմ, մեկ է դու կգաս,
Բայց չեմ կարող զսպել ու չբղավել,
Սիրտս է բղավում, նա քեզ է սիրում:
Օրը այդ կգա, երբ ես կսպասեմ,
Ու երբ դու գաս ու ինձ չգտնես,
Իմացիր հստակ, եկել եմ, սպասել,
Միայն թե այնտեղ դու ուշ ես հասել:

Добавить коментарий Ноябрь 25, 2009

ՀԱՍԱ ԵՍ ՁԵՐ ԲԱԿ

Քայլում եմ հիմա, քայլում, երազում
Սիրտս տենչում է, ձգվում դեպի քեզ,
Բայց դու չես գալիս ու չես մոտենում:
Քայլում եմ, հուզվում, քեզ եմ ես փնտրում,
Փողոցներն ընկած քեզ եմ որոնում:
Չե, չեմ գտնում քեզ ու չեմ էլ գտնի,
Ուզում եմ գտնել, գրկել, համբուրել,
Բայց քեզ չեմ տեսնում, չեմ գտնում ես քեզ:
Հասա ինչ-որ տեղ, ինչ-որ օտար բակ:
Նայում եմ դեմս, տեսնում եմ մի շենք,
Ես չեմ հասկանում, թե ուր եմ հասել,
Ես չեմ հասկանում , ինչ է կատարվում:
Ես չեմ շարժվում, չեմ կարող քայլել,
Մնում եմ այստեղ, սպասում եմ ես քեզ:
Ահա մութն ընկավ, ծխախոտ չունեմ,
չեմ ուզում ծխել, էլ հավաս չունեմ:
Հիմա հասկացա մոտ ես արդեն դու,
Քայլերս են բերել, այստեղ հասցրել,
Բերել են այստեղ, որ մենք հանդիպենք:

Добавить коментарий Октябрь 29, 2009

Անվերնագիր…

Սիրտ իմ ինձ ասա

Այսքան մարդակուլ տանջանքից հետո

Ես որտեղ հասա

Ես որ ձգտել եմ բարձունքի, վերի

Ու չեմ կտրվել հայրենի հողից,

Ես ինչ ձեռք բերի?

Մնացի մենակ, ես օտար նորից:

Դավեց ըմկերս, մոռացավ սերս,

Ու փշուր-փշուր եղան բոլոր իղձերս…

Մութը այցելեց լույսի փոխարեն,

Սուտը այցլեց հույսի փոխարեն,

Վշտիս պահերին ով կանգնեց կողքիս?

Հարազատ մնաց լոկ ծխախոտս,

Նա ինձ չդավեց, երբ սիրտս ցավեց,

Բայց ծխի մեջ էլ մնացի մենակ,

Ու ծուխ չդարձան վշտերս բոլոր,

Ճրագիս լույսերը մարեցին հատ-հատ,

Եվ ես հուսահատ արցունք թափեցի,

Իմ տանջանքների բեռը կրելով,

Մենակ ու մոլոր տողեր գրելով:

Մարդուն չափեցի,

Տեսա ես նրան միշտ սպիտակի մեջ,

Բայց նրա սրտում տաք էր օձը,

Ու սիրտս մտավ կասկածի բոցը,

Ես որոշեցի մնալով արթուն

Միշտ ատել մարդուն,

Բայց ինչ անեի?

Մարդու կարոտը ոնց վանեի?

Սիրտս ծնվել էր վարդերի համար,

Սրտումս ինչպես փշեր ցանեի…?

Ու իմ սրբազան զղջումով խորին,

Նորից կանչեցի իմ մոտիկներին

Ես վշտամորմոք

Բայց չեկավ ոչ ոք:

Խնդաց ընկերս, ծիծաղեց սերս:

Եվ փշուր-փշուր եղան բոլոր իղձերս,

Իմ փոքրիկ կյանքում

Ես երկար-երկար մնացի արթուն,

Իմ ցերեկվա մեջ

Թագավորում էր գիշերը անվերջ,

Եվ հորինած խորհուրդը վերին,

Ուզում եմ հայտնել մարդկանց, բոլորին,

Մարդը անգութ է,

Լույսը` անգամ մութ,

Աշխարհը սուտ է:

Սիրտ իմ մի խաբիր

Եվ  իզուր տեղը արցունք մի թափիր,

Ինձ ճիշտը ասա,

Այսքան մարդակուլ տանջանքից հետո

Ես որտեղ հասա…???

Добавить коментарий Октябрь 21, 2009

Ուր ես սիրելիս???

Նստած եմ հիմա, երեկոն է դանդաղ իջնում,

Եվ պարուրում է նա քաղաքը սև մշուշով:

Բայց լուսինն այսօր ինչ-որ պայծառ է,

Այնքան պայծառ, որ նայելիս աչքերս են ցավում:

Նայում եմ լուսնին ու տեսնում եմ ես քեզ,

Դեմքտ է արտացոլվում լուսնի մակերևույթին:

Բայց ուր ես արդյոք, ուր կլինես դու?

Ուզում եմ գտնել բայց չկաս: Ուր ես?

Հիմա նստած եմ ու գրում եմ: ինչ եմ գրում?

Ես էլ չգիտեմ թե ինչ եմ գրում, թե ինչ եմ ուզում:

Աչքերս են հոգնել, սպասում եմ ես  քեզ,

Բայց դու չես գալիս: Ուր ես սիրելիս?

Արդեն երկու ժամ է, որ նստած նայում եմ,

Բայց քունս չի տանում, չեմ կարող քնել:

Արդեն երկու օր է արթուն նստած եմ ու քեզ են սպասում,

Բայց մեկ է չես գալիս: Ուր ես սիրելիս???

1 комментарий Октябрь 16, 2009

Luso

Լ ուսնի մեղմ շողերի տակ`

Ու ր քեզ տեսա միայնակ,

Ս րտիս մի մասն եմ թողել,

Ո ր դու գտնես ու սիրես:

2 комментариев(я) Октябрь 14, 2009

Hello world!

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

1 комментарий Октябрь 14, 2009

Страницы

Рубрики

Ссылки

Мета

Календарь

Январь 2012
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
« Мар    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Most Recent Posts

 
Follow

Get every new post delivered to your Inbox.