Անվերնագիր…

Октябрь 21, 2009 artash17

Սիրտ իմ ինձ ասա

Այսքան մարդակուլ տանջանքից հետո

Ես որտեղ հասա

Ես որ ձգտել եմ բարձունքի, վերի

Ու չեմ կտրվել հայրենի հողից,

Ես ինչ ձեռք բերի?

Մնացի մենակ, ես օտար նորից:

Դավեց ըմկերս, մոռացավ սերս,

Ու փշուր-փշուր եղան բոլոր իղձերս…

Մութը այցելեց լույսի փոխարեն,

Սուտը այցլեց հույսի փոխարեն,

Վշտիս պահերին ով կանգնեց կողքիս?

Հարազատ մնաց լոկ ծխախոտս,

Նա ինձ չդավեց, երբ սիրտս ցավեց,

Բայց ծխի մեջ էլ մնացի մենակ,

Ու ծուխ չդարձան վշտերս բոլոր,

Ճրագիս լույսերը մարեցին հատ-հատ,

Եվ ես հուսահատ արցունք թափեցի,

Իմ տանջանքների բեռը կրելով,

Մենակ ու մոլոր տողեր գրելով:

Մարդուն չափեցի,

Տեսա ես նրան միշտ սպիտակի մեջ,

Բայց նրա սրտում տաք էր օձը,

Ու սիրտս մտավ կասկածի բոցը,

Ես որոշեցի մնալով արթուն

Միշտ ատել մարդուն,

Բայց ինչ անեի?

Մարդու կարոտը ոնց վանեի?

Սիրտս ծնվել էր վարդերի համար,

Սրտումս ինչպես փշեր ցանեի…?

Ու իմ սրբազան զղջումով խորին,

Նորից կանչեցի իմ մոտիկներին

Ես վշտամորմոք

Բայց չեկավ ոչ ոք:

Խնդաց ընկերս, ծիծաղեց սերս:

Եվ փշուր-փշուր եղան բոլոր իղձերս,

Իմ փոքրիկ կյանքում

Ես երկար-երկար մնացի արթուն,

Իմ ցերեկվա մեջ

Թագավորում էր գիշերը անվերջ,

Եվ հորինած խորհուրդը վերին,

Ուզում եմ հայտնել մարդկանց, բոլորին,

Մարդը անգութ է,

Լույսը` անգամ մութ,

Աշխարհը սուտ է:

Սիրտ իմ մի խաբիր

Եվ  իզուր տեղը արցունք մի թափիր,

Ինձ ճիշտը ասա,

Այսքան մարդակուլ տանջանքից հետո

Ես որտեղ հասա…???

Entry Filed under: Uncategorized

Добавить комментарий

Fill in your details below or click an icon to log in:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Log Out / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Log Out / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Log Out / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to comments via RSS Feed

Страницы

Рубрики

Календарь

Октябрь 2009
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    Ноя »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Most Recent Posts

 
Follow

Get every new post delivered to your Inbox.